Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ԼՂ անկախության ճանաչման հարցում ուղղորդված ժխտողականություն կա Երևանում և Ստեփանակերտում

Երեկ Արցախի Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտագնա նիստը:

Նախատեսվում էր, որ նիստի օրակարգում պետք է լինի նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Բացի Հայաստանի և Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներից՝ նիստին հրավիրված էին նաև ԼՂ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը և մի քանի մտավորականներ, որոնց, սակայն, թույլ չեն տվել ներկա գտնվել նիստին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց, որ ըստ էության որևէ օրենք չի խախտվել, քվեարկվել և ձայների մեծամասնությամբ է որոշվել, որ նիստը պետք է փակ անցնի, բայց նրա տպավորությամբ՝ ներկաները նախագծի վերաբերյալ ժխտողական տրամադրվածություն ունեին:

«Այնպես չէ, որ ընդհանրապես նիստին թույլ չեն տվել ներկա գտնվել, մենք համատեղ նիստ ենք անցկացրել՝ Արցախի պատգամավորներով և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորներով: Հանձնաժողովում առաջարկություն եղավ դռնփակ նիստ անել՝ առաջարկի հեղինակը Ալեքսանդր Արզումանյանն էր: Հանձնաժողովն էլ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացրեց այդ առաջարկը: Իրենք Ազգային ժողովի կանոնակարգից դուրս չեն եկել»,- ընդգծեց Բադասյանը:

Պատգամավորի խոսքերով՝ այդ օրինագի հետ կապված այլ քննարկումներ չեն եղել. «Սա շատ կարևոր հարց է Ղարաբաղի համար: Մենք այն ժամանակ որոշումներ էինք ընդունել ոչնչացնել այն կրակահերթերը, որոնք շրջապատում էին Արցախը, ոչնչացնում մեր բնակավայրերը: Այդ կրակակետերը որոշում էինք ոչնչացնել ու ազատագրել, որովհետև դրանք կրահերթեր էին, որտեղից մեզ խփում էին: Գնացել ենք 15-20 կմ սահման, որ մեր անվտանգությունն ապահովենք, ու այդպիսով աշխարհին ցույց ենք տվել, որ ագրեսիա չենք կիրառում: Այդ հարցը լուծվում էր միայն Արցախում, իսկ պաշտոնական Երևանը միշտ դեմ էր մեր այդ որոշումներին: Ես Փոստանջյանին ասել եմ՝ Արցախին վերաբերող կարևոր հարցերը պետք է քննարկվեն միայն Արցախում, իսկ Հայաստանի պատգամավորները առարկեցին, նրանք որոշ հարցերի դեմ են»,- նկատեց Վ. Բադասյանը:

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ Ղարաբաղը սուբյեկտից օբյեկտի է վերածել Հայաստանի երկրորդ նախագահը. «Դա հաստատ չէր բխում հայկական պետականության շահերից և ոչ էլ Արցախի շահերից: Նա իր անձնական նեղ շահերից ելնելով այդպիսի քայլի գնաց, իսկ երրորդ նախագահն էլ շարունակում է նրա այդ քաղաքականությունը: Հրադադարի պայմանագրի համաձայն՝ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ է, և Զարուհի Փոստանջյանի նախագծի առաջին կետով՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այդպիսով Հայաստանի դիվանագիտական ողջ կազմն ընկնում է կրակը: Իսկ եթե Արցախը սուբյեկտ լիներ այս հակամարտության մեջ, ապա նման խնդիր չէր առաջանա: Այս ձևաչափով այսօրվա պայմաններում, կարծում եմ, Արցախի անկախությունը չի կարող ճանաչվել»:

Վահան Բադասյանի խոսքերով՝ այս նախագծի վերաբերյալ ժխտողական տրամադրվածություն ունեցել են գրեթե բոլորը. «Ուղղորդված ժխտողականություն է և ոչ թե տրամադրված ո փաստարկված»:

Հարցին՝ արդյոք այդ ուղորդվածությունը պաշտոնական Երևանի՞ց է գալիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երևի ընդդիմության ներկայացուցիչներն էլ կային, նրանց էլ իրենց խմբակցություններն էին այդպես ուղղորդել: Նույնիսկ կարելի է ասել «Ժառանգություն»-ը կողմ չէ, միայն Զարուհի Փոստանջյանն է կողմ»,- եզրափակեց Վահան Բադասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում