Հինգշաբթի օրը ՄԱԿ-ում հերքել են այն լուրերը, թե մարտին կազմակերպության գլխավոր քրտուղար Պան Գի Մունը մտադիր է Հյուսիսային Կորեա այցելել: «Ես կցանկանայի պարզություն մտցնել և հայտնել, որ գլխավոր քարտուղարը մտադրություն չունի այդպիսի այցելություն կատարել, և դրա վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում»,- ավելացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:
Կայանալիք այցելության մասին հինգշաբթի օրը գրել էր հարավկորեական «Դոնգ-ա իլբո» հրատարակությունը՝ որպես ժամկետ նշելով մարտ ամիսը, երբ Կորեական Հանրապետությունում տեղի կունենա ղեկավարության փոփոխություն: Պան Կին Խեն, ով դեկտեմբերին հաղթանակ էր տարել նախագահական ընտրություններում, պաշտոնի կանցնի փետրվարի 25-ին: Ինչպես նշել է լրատվամիջոցը, Պան Գի Մունը պետք է ԿԺԴՀ-ի իշխանություններին ուղերձ տաներ Հարավային Կորեայի նոր ղեկավարից։
Անցած տարվա աշնանը Պան Գի Մունի Սեուլ կատարած այցելության ժամանակ գլխավոր քարտուղարը հայարարել էր, որ պատրաստ է Փհենյան այցելել միայն այն դեպքում, երբ դրա համար «համապատասխան պայմաներ» ստեղծվեն: Գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե ինչ պահանջներ պետք է կատարվեն, սակայն նշել է, որ ԿԺԴՀ-ից սպասում է միջուկային զինաթափման հարցում միջազգային կազմակերպության հետ համագործակցություն:









































