Մահացել է կալիֆոռնիական Static-X մետալ խմբի հիմնադիր և ֆրոնթմեն Ուեյն Սթաթիքը: Այս մասին հայտնի է դառնում խմբի ֆեյսբուքյան էջից:
48-ամյա երաժշտի մահվան պատճառը նրա գործընկերները չեն նշում:
«Ուեյն Սթաթիքը Static-X խմբի խորհրդավոր նախկին ֆրոնթմենն էր: Խմբին անուն տալուց հետո նա հաջողությամբ սոլո կարիերա է արել: Ծրագրում էր մոտ ժամանակներս շրջագայության մեկնել Powerman 5000 և Drowning Pool խմբերի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:










































