Հորդառատ անձրևների պատճառով Ռիո դե Ժանեյրոյում ջրհեղեղ է սկսվել: Բրազիլական մեգապոլիսի հարյուրավոր բնակիչներ առանց տանիքի են մնացել: Ոստիկանությունը տեղեկացնում է զոհերի և տուժածների մասին: Ջրի տակ են հայտնվել միանգամից մի քանի թաղամասեր:
Ընկած ծառերը վնասել են կայանած ավտոմեքենաները: Թե երբ քաղաքը կվերադառնա նորմալ կյանքին, իշխանությունները դժվարանում են ասել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները մոտ օրերս չեն դադարի:









































