Տարվա ամենակոռումպացված մարդ է ճանաչվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրան այս տիտղոսը շնորհել է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության կենտրոնը (OCCRP):
«Տարվա մարդ» կոչումը տարբեր երկրների ԶԼՄ-ների և ոչ կառավարական կազմակերպությունների կողմից տրվում է այն անհատներին, որոնք 2012 թ. լուրջ դեր են ունեցել կոռուպցիային և այլ հանցագործությունների վերաբերող պատմություններում:
Ինչպես նշվում է OCCRP-ի պաշտոնական կայքէջում, Ալիևն ընտրվել է, քանի որ այս տարի հայտնի է դարձել նրա կլանի կողմից պետության տարբեր ոլորտների` շինարարության, արդյունաբերության, հեռահաղորդակցության միջոցները յուրացնելով սեփական գրպանը լցնելու բազմաթիվ փաստերի մասին:
«Մրցանակակրին» ընտրել են 60 լրագրողներ և 15 լրատվամիջոցներ, որոնք կազմում են OCCRP-ը։
OCCRP-ը ոչ առևտրային կազմակերպություն է՝ բաղկացած անկախ փորձագետներից, ԶԼՄ-ներից և 20 տարբեր երկրների հետաքննող–լրագրողներից: Նրանց նպատակն է ցույց տալ թե ամբողջ աշխարհում ինչպես են գործում կոռուպցիան և կազմակերպված հանցագործությունները:








































