Ի հակադրություն տարածված կարծիքի՝ գիտնականներն ապացուցել են, որ սուրճը ոչ մի կերպ չի ազդում ուռուցքների առաջացման վրա: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սուրճի մեջ կան հակաօքսիդանտներ, վիտամին B2, ինչը շատերի սիրելի առողջ ըմպելքը դարձնում է առողջ դիետայի լավ լրացում: Սակայն տարբեր հավելումները, ինչպես, օրինակ, շաքարավազը կամ այլ հավելումներ կարող են բացասական ազդեցություն ունենալ: Ուստի այդպիսի հավելումների սիրահարներին գիտնականները խորհուրդ են տալիս չափավոր քանակությամբ սուրճ խմել, հայտնում է kedem.ru-ն:









































