Լեգենդար դանիացի դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հեռանկարների մասին, հաղորդում է express.co.uk-ը:
– «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվեց հիանալի ֆուտբոլիստներով: Թիմին ևս մի քանի ֆուտբոլիստ է պակասում:
«Կարմիր սատանաներ»-ը հաջողության կհասնեն այն դեպքում, երբ թիմը կամրապնդի պաշտպանական գիծը: Ըստ իս` այդժամ թիմը կկարողանա ընդգրկվել Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում,- հայտարարել է Շմեյխելը:







































