Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններն անբաժանելի են. թուրք վերլուծաբան

ԼՂ հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերություններն անբաժանելի են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 2008 թ. «Ներողություն» ակցիայի նախաձեռնող, Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրք մտավորական Չենգիզ Աքթարն՝ անդրադառնալով Փարիզում Օլանդ-Էրդողան հանդիպմանն ու Էրդողանի Փարիզում արած դիտարկումներին:

Մասնավորապես խոսելով Օլանդ-Էրդողան հանդիպումից, որի ընթացքում կողմերը քննարկել են ավելի վաղ Փարիզում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման արդյունքները, ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Թուրքիան փոքր խաղացող է: «Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանն են գլխավոր դերերում, նույնիսկ մյուս համանախագահ երկրներն այնքան կարևոր չեն, որքան Ռուսաստանը: Ոչ Թուրքիան, ոչ Ֆրանսիան չեն կարող որոշել ԼՂ հակամարտության ճակատագիրը, Ռուսաստանն է որոշողը, եթե Ռուսաստանը չհամաձայնի, օրինակ, Ֆրանսիայում ձեռք բերված համաձայնություններին, ոչինչ էլ տեղի չի ունենա, միշտ էլ այդպես է եղել. կողմերը պետք է սպասեն ու տեսնեն, թե այս կամ այն հանդիպմանն ինչպես պետք է Ռուսաստանն արձագանքի և ինչ կորոշի Ռուսաստանը: Մենք այսպիսի հարյուրավոր հանդիպումներ, քննարկումներ, ասեկոսեներ ենք տեսել, բայց ոչինչ չի պատահել»,- ասաց Չենգիզ Աքթարը: Վերջինս, սակայն, մյուս կողմից նշեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու հայ-թուրքական հարաբերություններն անբաժանելի են, քանի որ դրանք խորապես փոխկապակցված են, որովհետև Թուրքիան նախապայմաններ է դնում Հայաստանի առջև ԼՂ հակամարտության վերաբերյալ՝ պահանջելով դուրս բերել զորքերը ԼՂ-ից, իսկ Թուրքիան իրականում պատկերացում չունի, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: «Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա Փարիզից հետո, բայց ես կասկածում եմ, որ Փարիզը կհաջողվի: Կարծում եմ, միակ ուղին Թուրքիայի համար տարածաշրջանում խաղացող դառնալն ու հայ-թուրքական սահմանները բացելն է»,- ասաց նա:

Չենգիզ Աքթարն ասաց, թե չպետք է Թուրքիայի նախագահի փարիզյան հայտարարությունները լուրջ ընդունվեն, քանի որ դա Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումն է տասնյակ տարիներ շարունակ: «Թուրքիան տարիներ շարունակ կրկնում է, որ հարցը պետք է թողնվի պատմաբաններին, բայց պատմաբաններն արդեն որոշել են և իրենց դիրքորոշումը հայտնել 1915թ. իրադարձությունների վերաբերյալ՝ դա դիտարկելով որպես ցեղասպանություն: «Ես չեմ կարծում, որ նրանք կոնկրետ որոշումներ կկայացնեն հաջորդ տարի: Ես չեմ կարծում, որ ավելին տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, քան նրա ներողությունը»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հայտարարել է, որ Թուրքիան տասնամյակներով անարդարությունների հետ է բախվում՝ կապված 1915թ. իրադարձությունների հետ: Էրդողանը նշել է, որ, ցավոք, 1915-ի դեպքերը այդպես էլ լիարժեք չեն ուսումնասիրվել՝ գաղափարախոսական մոտեցումից և ապատեղեկատվությունից դուրս, իսկ Հայաստանը և հայկական սփյուռքը այդպես էլ չցուցաբերեցին ողջախոհություն: Նրա խոսքով` Թուրքիան կոչ է արել չքաղաքականցնել այդ հարցը: Ըստ նրա՝ Թուրքիան բացել է արխիվները, որտեղ «բացահայտված են միլիոնավոր փաստաթղթեր», և եթե Հայաստանն ունի այդպիսի արխիվ, ապա թող բացի այն: Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիան հարաբերությունների վերականգնման համար միշտ էլ ձեռք է մեկնել, սակայն, ցավոք, նրանց բարի նպատակները մնացին անարձագանք: Էրդողանը հավելել է, որ 1915 թ. նախաշեմին իրենք գործադրելու են բոլոր ջանքերը, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը այդ իրադարձությունների հետ կապված: Նա հույս է հայտնել, որ հաջողությունը կլինի արդարության, այլ ոչ թե գաղափարախոսական հենքի վրա կառուցված ապատեղեկատվության կողմը: Նա Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի պաշտոնակցին և քննարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում