Լիբանանում պաղեստինցին փորձել է ինքնուրույն իրեն վիրահատել՝ սեռը փոխելու համար: Այս մասին հաղորդում է The Daily Star-ը:
Պարբերականի տվյալներով՝ Լիբանանի Սիդոն քաղաքի հիվանդանոց է ներխուժել տղամարդ՝ բղավելով ցավից: Նա բժիշկներին է տվել սև պոլիէթիլենային փաթեթ, որում եղել է իր կտրված առնանդամը:
Հիվանդը բժիշկներին ասել է, որ փորձել է կատարել իր սեռափոխության վիրահատությունը: Նշվում է, որ վիրահատությունը կատարելիս տղամարդը հիմնվել է YouTube-ում տեսագրության վրա, որը բացատրում է, թե ինչպես պետք է այն անցկացնել: Տեսանյութը նրան ընկերն էր ուղարկել:
Վիրահատության սեղանին պառկած՝ պաղեստինցին խնդրել է բժշկին ավարտել սեռափոխության վիրահատությունը, սակայն վերջինս հրաժարվել է:
Տեղի իրավապահները անցկացնում են դեպքի հետաքննություն:







































