Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենթուս»-ն Անդրեա Պիրլոյի ու Ալվարո Մորատայի գոլերի շնորհիվ 0:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էմպոլի»-ի նկատմամբ:
Քանի որ «Ռոմա»-ն վերոգրյալ տուրում 2:0 հաշվով զիջել էր «Նապոլի»-ին, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կրկին առաջ անցավ Ռուդի Գարսիայի սաներից: «Ռոմա»-ի ու «Յուվենթուս»-ի միջև այժմ կա 3 միավորի տարբերություն:
«Էմպոլի» – «Յուվենթուս»` 0:2
0:1 Պիրլո (61’), 0:2 Մորատա (72’)









































