Ֆլորիդայում գողը, որը ներխուժել է սուրբծննդյան արձակուրդի մեկնած ընտանիքի տուն, օգտվել է տան սառնարանի մթերքներից և քնել հյուրերի համար նախատեսված սենյակում,- հաղորդում է UPI-ն:
Հանցագործը ճաշ է պատրաստել սառնարանում եղած մթերքներից և խմել ալկոհոլ: Դրանցի հետո նա հեռացել է տնից` իր հետ տանելով 500 դոլար արժողությամբ զարդեր և մեկ շիշ Jack Daniel’s վիսկի: Քննիչների խոսքերով` գողը վերցրել է նաև Կադիլակ մակնիշի մեքենայի բանալիներ, սակայն ինչ-ինչ պատճառներով մեքենան որոշել է թողնել ճանապարհին:
Տուժածները հայտնաբերել են, որ իրենց տուն գող է մտել, երբ դեկտեմբերին վերջին վերադարձել են արձակուրդից: Հանցագործության վայրում առկա են մատնահետքեր: Այժմ ոստիկանությունը որոնում է հանցագործին:











































