Դիզայներ Վեյ Լին՝ Հելոուին ընդառաջ ստեղծել է Dangerous Popsicles («Վտանգավոր պաղպաղակ») կոչվող պաղպաղակը, որը սրածայր կակտուսների և հայտնի վիրուսների տեսք ունի: Դրանց միջոցով դիզայները ցանկացել է ստուգել մարդկանց վերաբերմունքը վտանգավոր տեսքով քաղցրավենիքի նկատմամբ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Չնայած այն սովորական, ըստ էության, շաքարավազից ու ջրից պատրաստված մրգային պաղպաղակ է, այնուամենայնիվ, տեսքը միայն բավական է մարդկանց զգացմունքները նույնիսկ մինչև առաջին համտեսումը խթանելու համար: Տեսագրությունում պարզ է դառնում, թե ինչպես պաղպաղակը համտեսող կամավորներն այն նախևառաջ «փորձում» են աչքերով:












































