Կատվազգիների փոքրիկ ներկայացուցիչը (bobcat՝ հյուսիսամերիկյան կաթնասուն) անշնորհակալ է գտնվել թակարդում հայտնված իր թաթն ազատել փորձող ճանապարհորդների նկատմամբ:
Կենդանին ակտիվ պայքարել է երկու տղամարդկանց դեմ, որոնք փորձել են սուր փայտի միջոցով ազատել նրա թաթը: Կենդանին այն խլելու մի քանի ճարպիկ շարժումներ ու իրեն «սպառնացողների» դեմ հարձկման փորձեր է անել: Քիչ անց, «հակամարտող» կողմերը հոգնել են լարված պայքարից: Տղամարդիկ, խուսափելով իրական հարձակումից նստել են իրենց մեքենան, իսկ կենդանին տեղավորվել է մեքենայի տակ:
Նրան հեռանալ ստիպել է մեքենայի միացված շարժիչը:










































