«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն վստահ չէ, որ բրազիլացի ռմբարկու Նեյմարը կարող է ինտեգրվել կատալոնական ակումբում և հարմարվել թիմի խաղաոճին:
«Գիտեմ, որ Նեյմարը կարող է խաղալ «Բարսելոնա»-ում, սակայն վստահ չեմ, որ նա կարող է օգտակար լինել մեր թիմին: Չեմ կարծում, որ Նեյմարն իր տեղը կգտնի կատալոնական ակումբում:
Բրազիլացին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է համարվում և, իհարկե, արժանի է հանդես գալու «Բարսելոնա»-ում, որը նույնպես լավագույն թիմն է աշխարհում»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Պեդրոյի խոսքերը:









































