Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ տարաձայնություններ չունի Ժերեմի Մատյեի հետ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` ֆրանսիացի ֆուտբոլիստը դժգոհել է, որ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայացած Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը չի ընդգրկվել եզրային պաշտպանի գծում:
«Անհրաժեշություն չկա Մատյեի հետ խոսել այդ մասին: Եթե նա ինձ ասելիք ունի, կարող է ասել: Չգիտեմ, թե որքանով են համապատասխանում իրականությանը Ժերեմիի խոսքերը, որոնք մեջբերում էին լրատվամիջոցները: Ես որևէ մեկի հետ տարաձայնություններ և խնդիրներ չունեմ»,- AS-ը մեջբերում է «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզչի խոսքերը:









































