Հունվարի 3-ին, ժամը 14.55֊ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Կիևյան կամրջի տակ, նկատվում է երիտասարդի դի: ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի վայրում են գտնվել «1֊02» և «1֊03» ծառայության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի բնակիչ` 1995թ. ծնված Տ.Պետրոսյանը:








































