«Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի հավաքականում իր խաղընկեր Իկեր Կասիլյասին, ով վերջին շրջանում տարաձայնություններ ունի «Ռեալ»-ի մարզչական շտաբի հետ:
«Ես շատ զարմացած էի, երբ Վալյադոլիդում ինձ հանդերձարանում ասացին, որ Իկերըմնացել է պահեստայինների նստարանին: Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը: Բայց Իկերը վայելում է իմ ողջ աջակցությունը: Հույս ունեմ, որ նա շատ շուտով կվերադառնա հիմնական կազմ ու տեղ կզբաղեցնի դարպասում, որտեղ որ սովոր ենք նրան տեսնել»,- ասել է «Բարսա»-ի դարպասապահը:
Հիշեցնենք, որ «Մալագա»-ի դեմ խաղին Ժոզե Մոուրինյոն դաշտ դուրս բերեց Անտոնիո Ադանին՝ Իկերին թողնելով պահեստայինների նստարանին:









































