Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Տասնյակից ավել ռեկտորներ կասկածվում են չարաշահման մեջ. «Ժողովուրդ»

Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները հայտնվել են աղմկալի պատմության մեջ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մեկ տասնյակից  ավել բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ ՀՀ գխավոր դատախազի հրահանգով քրեական գործեր են հարուցվել:

Ինչի՞ մեջ  են կասկածվում ռեկտորները

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին  նամակ է ուղարկել՝ հասկանալու, թե նրանք բուհի անունով մեքենա գնե՞լ են եւ ի՞նչ գումարով: Դատախազությունը տեղեկություններ է ստացել, որ պետբյուջեից հատկացված գումարները բուհի ռեկտորներն իրենց նպատակին չեն ծառայեցրել եւ իրենց համար շքեղ ավտոմեքենաներ են գնել:

«Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ տասնյակից ավել բուհի ռեկտորներ են կասկածվում չարաշահումների մեջ: «Սեւ ցուցակում» են գտնվում Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ նշված բուհի ռեկտորների կողմից թույլ տված չարաշահումների փաստի առթիվ դատախազության հրահանգով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր. 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Ռեկտորները չարաշահումների մասին

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց, թե նման բան չկա, եթե նման բան լիներ, առաջինն ինքը կիմանար. «Առաջին անգամ եմ լսում, ի՞նչ չարաշահում, այս ի՞նչ բան է»: Երեւանի թատրոնի եւ  կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ նշեց, որ եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված լիներ, ապա կիմանար. «Խոսքը 2012թ կատարված գնման մասին  է, որը նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի օրոք է եղել: Բուհի համար մեքենայի գնման հարցով հատուկ քննություն է ընթացել, հարցաքննել են թատրոնի հաշվապահին եւ այլ մարդկանց: Այլ մանրամասներ չգիտեմ»: Չնայած նորանշանակ ռեկտորը կատարվածի մանրամասներից տեղյակ չէր, սակայն թատրոնի պրոռեկտոր Հովիկ Մինասյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Ըստ նրա՝ 2012թ. թատրոնում գնումների հետ կապված խնդիր է եղել. «Նախորդ ռեկտոր Արմեն Մազմանյանի ժամանակ բուհի համար մեքենա է գնվել, սակայն գնումների ընթացակարգը չի պահպանվել ու կատարվածի համար սկսվել է քննություն, մեզ կանչել են, քննել են, եւ այլ բան չգիտենք»:

Իսկ, ահա, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ. «Մենք ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ ենք ստացել, որտեղ գրված է եղել՝ դուք մեքենա գնել եք, ու ես շատ լավ տեղյակ եմ, որ բոլոր բուհերին այս հարցումը գնացել է: Մենք պատասխանել էինք, որ մեր բուհը պետական բյուջեից  գումար չի ստանում, եւ մենք բուհի համար ծառայողական մեքենա ենք գնել բուհի սեփական միջոցներով: Օրինակ՝ ուրիշ բուհեր, որ պետբյուջեից գումար են ստացել, նրանք խախտում են արել, քանի որ մեքենան գնել են բյուջետային միջոցներով, ինչն արդեն խախտում է»:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն էլ անձամբ է գնացել հատուկ քննչական ծառայություն: «Մենք մեքենա գնել ենք, բայց յուրաքանչյուրի տակ կա կառավարության որոշումը: Կարծում եմ, որ ամեն ինչ եղել է սահմանված կարգով: Ներկայացրել եմ բոլոր փաստաթղթերը, իսկ թե հետո ինչ կլինի, չգիտեմ»,- ներկայացրեց կոնսերվատորիայի ռեկտորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում