Դամասկոսում ամենաքիչը 10 մարդ է զոհվել, 40-ը վնասվածքներ են ստացել ահաբեկչության հետևանքով:
Ականապատ ավտոմեքենայի պայթյունը տեղի է ունեցել Բարզի Ալ-Բալյադ շրջանի բենզալցակայանում,- հայտնում է «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը` ռեպորտաժում ներառելով այրված մարմինների կադրերն ու վիրավորներին օգնել փորձող Կարմիր Խաչի աշխատակիցների հետ հարցազրույցը:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի մեքենա,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Սիրիայի մնացած քաղաքների նման Դամասկոսը մշտապես վառելիքի պակաս ունի, բենզալցակայաններում հարյուրավոր մեքենաներ են հերթ կանգնում` անկախ այն բանից` այդ պահին բենզին վաճառվում է, թե ոչ:









































