Pantone-ն ամենտարիընտրում է ամենաակտուալգույնը,ու 2013թ. կանխատեսումներըարդենպատրաստեն: 2013թ. ամեն քաղաք կլինի զմրուխտե, գրում է style.rbc.ru-ն:
Հարուստ ու հագեցած «թանկարժեք» գույնը խորհրդանշում է ինտուիցիան ու խորաթափանցությունը, օգնում է հավասարակշռություն ու ներդաշնակություն հաստատել:
Pantone-ի գլխավոր տնօրեն Լի Էյսմայի խոսքով՝ զմրուխտագույնը հատկապես հարմար է 2013թ., քանի որ խթանում է փոփոխությունները, նորարարությունն ու ամբողջ աշխարհում հստակությունը:

Նորաձևության սիրահարների համար դա լավ լուր է, քանի որ կանաչի այս երանգը սազում է գրեթե բոլորին: Կարող ենք վստահ ասել, որ գարնանը կտեսնենք այս գույնի հագուստի ու աքսեսուարների մեծ տեսականի, իսկ ոսկերիչները մեծ ուշադրություն կդարձնեն զմրուխտին, մալաքիտին, քրիզոլիթին ու փիրուզին:

Նորաձևության հայտնի սիրահարները, ինչպես Քեյթ Միդլթոնն ու Քրիսթին Վիգն են, արդեն նկատվել են զմրուխտագույն զգեստներով:









































