Հոկտեմբերի 30-ին Լոնդոնի կենտրոնում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա բարեգործական պարահանդեսը՝ նվիրված Հելոուինին՝ գրում է spletnik.ru-ն:
Միջոցառման հյուրերն էին՝ Հյու Գրանտը (նրան միանգամից չեն ճանաչել թեմատիկ կոստյումի պատճառով), Գայ Ռիչին՝ որդու՝ Ռոկկոյի հետ, Սյուկի Ուոթերհաուսը, Ջեյմի Քեմփբել Բաուերն ու Կամիլա Ալ-Ֆայեդը:
Բարեգործական պարահանդեսի կազմակերպչի դերով հերթական անգամ հանդես է եկել Ջեմայմա Խանը, որի հագուստը ճանաչվել է երեկոյի ամենաանսովոր հագուստը:
Բարեգործական ակցիայի ժամանակ հավաքված դրամական բոլոր միջոցները կուղղվեն Սիրիայում ռազմական գործողությունների գոտում հայտնված երեխաների օգնությանը:



























































