Յուրաքանչյուր 7-րդ երիտասարդ բրիտանացի համակրանք է տածում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ: Այս մասին հայտնում է Times-ը՝ վկայակոչելով Populus ծառայության կողմից անցկացված հարցման տվյալներին:
Հարցմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի 1200 բնակիչներ: Նրանց ներկայացվել է պետությունների և կազմակերպությունների ցուցակ և առաջարկվել գնահատել իրենց վերաբերմունքը դրանց նկատմամբ 10 բալանոց սանդղալով:
Չնայած այն բանին, որ մեծ մասը՝ 88 տոկոսը, ԴԱԻՇ-ին ցածր միավոր է տվել, 5.2 տոկոսը՝ 18-34 տարեկան, տվել է 9 գնահատականը:
ԴԱԻՇ-ի նկատմամբ համակրանք տածող երիտասարդների մեծ մասը եղել են իսլամիստներ:
Մասնագետները կարծում են, որ երիտասարդ բրիտանացիների տրամադրության վրա ազդել է «թվային հեղափոխությունը»: Երիտասարդները թերահավատորեն են վերաբերվում ավանդական ԶԼՄ-ներին և հայտնվում բլոգների ազդեցության տակ, որոնք արմատական գաղափարներ են քարոզում:












































