2012 թվականը Սյունիքի համար բավականին գեղեցիկ տարի էր և բավականին մեծ ծրագրեր իրականացվեցին մարզում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Հարցին՝ թե ինչպես այդ ծրագրերի իրականացումը ազդեց սյունեցիների վրա, մասնավորապես արտագաղթի առումով, մարզպետը պատասխանեց. «Մեզ մոտ արտագաղթ չկա»:
Ըստ նրա՝ Սյունիքի մարզի բնակիչների կենսամակարդակն օրեցօր բարձրանում է: Սուրեն Խաչատրյանը նշեց, որ խնդիր կա քաղաքների բնակչության կենսամակարդակի բարձրացման, և իրենց կոմղից էլ այդ խնդիրը դրված է, որ քաղաքը բարեկարգ փողոցներ ունենա: Խաչատրյանի խոսքով՝ այս տարի հաջողվեց Արաքսի ափամերձ տարածքը մաքրել, և դա նաև ժողովրդի մեջ հույս առաջացնող ծրագիր էր:











































