Չինաստանի խաղալիքի գործարանների աշխատակիցներն աշխատում և ապրում են բանտային պայմաններում: Գործարանների հանրակացարաններում մի փոքր սենյակում վեց մարդ է ապրում, 50 մարդ օգտվում է մեկ զուգարանից:
Ամեն օր աշխատակիցները պետք է աշխատավայր ժամանեն 15 րոպե շուտ՝ մինչ նախորդ հերթափոխի ավարտը, և մասնակցեն աշխատանքային ժողովի:
Աշխատանքային պայմաններն այնքան սարսափելի են, որ որոշ գործարաններ երկու ժամը մեկ 10 րոպեանոց ընդմիջում են տրամադրում։
Նույնիսկ այն ժամանակ, երբ ճաշելու համար 30 րոպեանոց ընդմիջում է տրվում, աշխատակիցները պետք է շուտ վերադառնան և վերսկսեն աշխատանքը:
Նրանց չեն վճարվում այդ հանդիպումների կամ հավաքների համար: Ինչ վերաբերում է կանանց և մայրերին, նրանց վիճակն էլ ավելի բարդ է. մայրը չի կարողանում երեխայի մասին հոգ տանել, քանի որ ազատ ժամանակ չի ունենում։









































