Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ինչու է կրթության նախարարը պետության հաշվին զարգացնում մասնավոր դպրոցը

Ինչպես հայտնի է, կրթության և գիտության նախարարի առաջարկով կառավարությունը վերջերս որոշեց իր պահուստային ֆոնդից «Այբ» կրթական հիմնադրամին նվիրաբերության պայմանագրով տրամադրել 213 միլիոն 838 հազար դրամ: Ըստ այդմ՝ «Այբ» կրթական հիմնադրամը, գործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, պետք է իրականացնի Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի արդյունքում մեկ տասնամյակի ընթացքում կհավաստագրվի մոտ 2 հազար միջազգային որակավորման ուսուցիչ:

Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը Հայաստանում վերապահված է Կրթության ազգային ինստիտուտին, և առնվազն անհասկանալի է, թե ինչու է պետությունը նման գումարներ տրամադրում մասնավոր դպրոցին՝ իր ուսուցիչներին վերապատրաստելու համար, երբ այդ ծրագիրը կարելի էր անել պետական ինստիտուտի միջոցով:

ԱՅԲ մասնավոր դպրոցում տարեկան վարձավճարը կազմում է 2 մլն 200 հազար դրամ (մոտ 5.5 հազար ԱՄՆ դոլար): Երևանի այս ամենաթանկարժեք մասնավոր դպրոցում են սովորում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի երեխաները: Ստացվում է՝ կրթության նախարարը, ով ՀՀ հանրակրթական ուսուցման պատասխանատուն է և պետք է զարգացնի պետական դպրոցները, ինքը չի հավատում պետական հանրակրթական դպրոցներին: Նախարարի երեխաներից բացի՝ այդ դպրոցում են սովորում նաև Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի դուստրն ու արդարադատության նախարարի որդին:

Ի դեպ՝ կրթության նախարարությունը մի շարք բացառիկ իրավունքներ է շնորհել ԱՅԲ դպրոցին: ԱՅԲ-ին է պատկանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպման բացառիկ իրավունքը: Իսկ օրերս կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթների և «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» անցկացման գործում։

Այսօր կառավարության նիստից հետո «Առաջին լրատվական»-ը նախարար Աշոտյանին հարցրեց, թե ինչո՞ւ է պետական միջոցներն ուղղում մասնավոր հատվածին և պետական հանրակրթական դպրոցները թողած՝ պետական գումարներով զարգացնում մասնավոր դպրոցը: Նախարարը հայտարարեց, թե ԱՅԲ-ը մասնավոր դպրոց չէ, այն հանրային դպրոց է»:

Մինչդեռ այս դպրոցում պետությունը մասնաբաժին չունի, և դպրոցի կայքէջում գրված է, որ «Այբ» հիմնադրամը հիմնադրվել է 2006 թվականին՝ հետևյալ հիմնադիրների կողմից՝ Աշոտ Ասլանյան (Հայաստան/Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության հիմնադիր), Արամ Փախչանյան (Ռուսաստան, ABBYY ընկերության փոխնախագահ), Արթուր Բերդ (Ֆրանսիա/ ԱՄՆ, ֆինանսիստ), Դավիթ Յան (Ռուսաստան, ABBYY ընկերության հիմնադիր, Տնօրենների խորհրդի նախագահ), Դավիթ Փախչանյան (Ռուսաստան, «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրեն), Կարեն Մուսայելյան (ԱՄՆ, բանկիր), Կարո Սարգսյան (Ռուսաստան, գործարար, «Սպեցտորգ» ընկերության հիմնադիր), Տ. Մեսրոպ քհն. Արամյան (Հայաստան, «Վէմ» ռադիոկայանի նախագահ):

Նախարարը զարմանում է, թե «արդյոք չպե՞տք է պետություն-մասնավոր համագործակցություն ծավալվի կրթության ոլորտում»: Պետականի հաշվի՞ն՝ հարցրինք մենք: «Պետականի հաշվին որևէ ծրագիր չի իրականացվում»,- հայտարարեց Աշոտյանը:

Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ պետական դպրոցները պետք է զարգացնի, ոչ թե մասնավոր, կրթության նախարարը հայտարարեց. «Բազմաթիվ պետական դպրոցներ ունենք, որտեղ շատ լավ կրթություն կա»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իր երեխաներին մասնավոր ԱՅԲ դպրոց ուղարկելով՝ ինքը ցույց է տալիս, որ պետական հանրակրթական դպրոցը սովորելու տեղ չէ, նախարարը հայտարարեց. «Մնացեք ձեր կարծիքին»:

Արմեն Աշոտյանը նաև հայտարարեց, թե «սոցիալական պատճառով շնորհալի երեխաները ԱՅԲ դպրոցում սովորելու խնդիր չունեն»: Սակայն դժվար է պատկերացնել, որ բոլոր շնորհալի երեխաները կարող են հովանավոր գտնել և սովորել նման թանկարժեք դպրոցում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում