Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

«Գինով լի բաժակները, որ պիտի բարձրացնենք, երբեք չպղտորվեն». Սիլվա Յուզբաշյան

ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանն ամփոփել է 2012-ը:

Հարցին, թե անցնող 2012-ում ի՞նչ ձեռքբերումներ կային, նա պատասխանեց. «Մեր ժողովրդի ապրած հազարավոր տարիների վրա ավելացավ ևս մեկը, ուրեմն մեկ տարով էլ ծերացավ Երկիր մոլորակը, հայ ժողովուրդը: «Ես շատ կուզեի հակառակվել բնությանը ու տեսնել մեր ազգի երիտասարդացումը: Գիտեմ, որ ժողովուրդը երիտասարդանում է խաղաղ, արժանապատիվ, բարեկեցիկ կյանքի մեջ, երիտասարդանում է արարելով, հարստացող մշակույթով, խաղաղ կյանքի մեջ կատարված մեծագործություններով…»:

Սիլվա Յուզբաշյանը նշեց, որ 2012 թ. վերջապես ունեցավ «Լռնության արձագանքներ» անունով շքեղ ձայներիզ-ալբոմը, որի համար շնորհակալություն հայտնեց ՀՀԿ կանանց խորհրդին, մասնավորապես՝ Հերմինե Նաղդալյանին:

«Տարվա վերջում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ազատ Գասպարյանի հետ ինձ գործուղեց արևմտյան կիսագունդ, և մենք Արգենտինայում, Ուրուգվայում և Բրազիլիայում հրաշալի պոեզիայի երեկոներով հանդես եկանք այդ երկրներում ապրող հայ ունկնդրի առջև։ Անմոռանալի օրեր էին, հայաշունչ, ջերմ, կազմակերպված համայնքներ էին՝ ազգային շքեղ կառույցներով…»:

Սիլվա Յուզբաշյանն անդրադարձավ նաև այս տարվա ձախողումներին. «Անկեղծ ասած, մարդկային հոգին նյութին հպատակեցնող այս պրոզայիկ ժամանակներում, համատարած շոուի հաղթարշավի մեջ, բոմոնդի, գլամուրի մեջ ասմունքով զբաղվելը արդեն ձախողում է»:

Նա խոսեց նաև իր ցանկությունների մասին. «Բոլորս էլ մանկան անհամբերությամբ ենք սպասում Նոր տարվա գալուն, որից ակնկալում ենք հրաշալի, գեղեցիկ հայտնություններ, բարի իրագործումների շատ օրեր, հոգևոր, նաև նյութական հարստություն, ամենակարևորը՝ հավատ հողի, երկրի, գալիքի հանդեպ… Շատ կուզեի, գինով լի բաժակները, որ պիտի բարձրացնենք, երբեք չպղտորվի… Իմ սիրելի գրողի՝ Սարոյանի խոսքերով ասեմ. «Փնտրիր բարին ամենուրեք, և թող նա լինի ազատ ու աներկյուղ։ Արթնացրու առաքինությունը… Եվ քանի ապրում ես ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին և տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղնիքի հանդեպ»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում