Գերծանրքաշային ծանրորդ Հայկ Հակոբյանը, ով 2012թ. Համաշխարհային ուսանողական առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, 1in.am Sport-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է 2013թ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ավելի բարձր արդյունք ցույց տալ.
«Սպորտում մեծահասակների Եվրոպայի առաջնությանն եմ մասնակցել այս տարի, հինգերորդ տեղն եմ գրավել: Պոկում վարժության արդյունքներով երկրորդն էի, անձնական քաշով եմ զիջել առաջին տեղին: Դրանից հետո ուսանողական առաջնությունում երկրորդ տեղը գրավեցի, իսկ Եվրոպայի Մ-23 առաջնությունում երրորդ հորիզոնականում էի: Անձնական կյանքում առանձնապես փոփոխություն չկա:
Սպասում եմ, որ 2013 թ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում ավելի բարձր արդյունք ցույց կտամ:
Հարազատներիս համար ամանորյա անակնկալներ եմ պատրաստել: Ամենահիշարժան նվերը նվիրել են անձնական մարզիչս ու սպորտդպրոցի տնօրենը` անցած տարի: Շատ հաճելի նվեր էր: Ամանորը նշելու եմ Հայաստանում:
Մեր հայրենակիցներին մաղթում եմ նոր ձեռքբերումների տարի, առաջընթացի տարի, մեր բանակին ուժ և ամենայն հաջողություններ: Մարզաշխարհի ներկայացուցիչներին մաղթում եմ ավելի բարձր արդյունքներ, հաջողություններ և նոր ձեռքբերումներ»:








































