Ինչո՞վ անցնող տարվա ընթացքում մեզ ուրախացրեցին կամ էլ տխրեցրեցին մեր սիրելի աստղերը: Ստորև ներկայացված է ամենաաղմկահարույց լուրերի տասնյակը:
1.Թոմ Հենքսը ռասիստ է: Մարտին համացանցում լուրեր տարածվեցին, որ բարի Թոմ Հենքսն իրեն մի քանի ռասիստական արտահայտություններ է թույլ տվել: Լրատվամիջոցները մի քիչ աղմուկ բարձրացրեցին և հանդարտվեցին: Բայց իրականում, ո՞վ կարող էր պատկերացնել, որ ոչ մի բացասական կերպար չմարմնավորած դերասանը կարող էր իրեն նման բան թույլ տալ:

2.Մադոննան և իր պտուկը: Էլ ինչո՞վ պետք է Մադոննան զբաղեցներ մարդկանց: Նա բազմիցս նման բաներ է իրեն թույլ տվել: Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա միշտ էլ ապշեցրել է հանրությանը, սակայն ամենաշատ աղմուկ բարձրացրել է նրա մերկանալը: Թե որն է եղել նրա արարքի իմաստը, այնքան էլ հասկանալի չէ: Երգչուհին ընդամենը մի քանի վայրկյանով ցույց է տվել իր պտուկը։ Սակայն դա բավարար չի եղել, և նա որոշել է Իտալիայում հանրությանը ցույց տալ իր հետույքը:

3. Ջոնի Դեպի և Վանեսա Պարադիի ամուսնալուծությունը 2012 թ. բաժանությունների շարքում առաջինն է եղել: Այս զույգը երկար ժամանակ եղել է հոլիվուդյան ամենաամուր ընտանիքը: Հոգատար հայրը և ամուսինը, սիրող մայրը և կինը, երջանիկ երեխաները՝ նրանք ուղղակի իդեալական ընտանիք էին՝ ապացուցելով, որ Հոլիվուդը ոչ միայն երեկույթներ ու մի քանի ամիս շարունակվող հարաբերություններ են: Դեպն ու Պարադին ցույց են տվել, որ այնտեղ անկեղծ զգացմունքների և ընտանեկան ջերմության տեղ կա: Բայց, ինչպես երևում է, նրանց մոտ ամեն ինչ չէ որ հարթ է եղել: Ցավալի է:

4.Քեթի Հոլմսն ու Թոմ Քրուզն այլևս միասին չեն: Ամուսնալուծությունների ալիքը քանդել է Հոլիվուդի ևս մի քանի ընտանիքներ: Այն ժամանակ այս զույգի բաժանման մասին տարբեր լուրեր տարածվեցին: Ամուսնալուծությունը շատ ծանր է եղել՝ հարաբերությունների երկար պարզաբանմամբ:
5.Քրիսթեն Սթյուարտի դավաճանությունը: Քրիսթեն Սթյուարտի և Ռոբերթ Փաթինսոնի ամուսնալուծությունը իսկական ողբերգություն էր «վամպիրական սագայի» երկրպագուների համար: Թվում էր, թե ոչինչ չէր կարող քանդել Սթյուարտ-Փաթինսոն տանդեմը, եթե չլիներ «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմի ռեժիսոր Ռուփերտ Սանդերսը:
6. Արքայազն Հարիի մերկ հետույքը: Հարիի բախտը պապարացիների հետ հարաբերություններում այս տարի չի բերել: Նրան նկարահանել են անհասկանալի միջավայրում ամբողջովին մերկ վիճակում: Հարկ է նշել, որ Հարին իրեն իսկական ջենթլմենի պես է պահել՝ իր մերկ մարմնով պաշտպանելով մերկ ընկերուհուն:
7.Քեյթ Միդլթոնի մերկ կուրծքը։ Այս տարի բրիտանական թագավորական ընտանիքը լրագրողներին քննարկման բաթմաթիվ առիթներ է տվել: Քեյթ Միդլթոնը ոչնչով հետ չի մնում իր տեգրոջից: Քեյթը բազմիցս տարբեր առիթներով հայտնվել է լրատվամիջոցների առաջին էջերում: Նույնիսկ նրա հղիությունն այնքան մեծ հետաքրքրություն չի առաջացրել հանրության շրջանում, որքան նրա մերկ լուսանկարները
8. Ջասթին Բիբերի «սիրտը խառնել» է բեմում: Ամենաաղմկահարույց շրջագայություններից մեկը երգիչ Ջասթին Բիբերինն էր: Նրա առաջին համերգը տեղի է ունեցել Արիզոնայում: Բիբերը, երևի հուզվել է, չի կարողացել ղեկավարել նյարդերը և փսխել է միանգամից բեմի վրա: Իհարկե, երգիչն այդ ամենը բացատրել է նրանով, որ համերգից առաջ կաթ է խմել, սակայն լրատվամիջոցները այնքան էլ չեն հավատում դրան:
9. Հելլի Բերիի տղամարդկանց արյունահեղ մարտը: Գործը վաղեմի է, սակայն դրա արձագանքները մինչ օրս կան: Գաբրիլե Օբրի և Հելլի Բերի զույգը շարունակում է պարզել հարաբերությունները: Օբրին ցանկանում է կապ պահպանել իր դստեր հետ, իսկ Բերիի նոր երկրպագու Օլիվյե Մարտինեսը պաշտպանում է նրա շահերը, ինչի հետևանքով վեճ, այնուհետև ձեռնամարտ է բռնկվել երկու տղամարդկանց միջև։ Սրա առիթը հայտնի չէ, սակայն հետևանքների մասին կարելի է պատկերացում կազմել ծեծված Օբրիի լուսանկարներից:
10. Էննի Հեթեուեյի ներքնազգեստը: Աղմուկն առաջացել է ոչ թե ներքնազգեստի, այլ դրա բացակայության պատճառով: «Թշվառները» ֆիլմի պրեմիերային նա հայտնվել է բավական համարձակ տեսքով և ավտոմեքենայից դուրս գալիս անհաջող բարձրացրել է ոտքը: Ընդամենը մի քանի վայրկյան, մեկ լուսանկար… որն ընդմիշտ կցվել է նրա կենսագրությանը:







































