Իրանական գազի Թուրքիա արտահանումը գերազանցել է 31 մլն խոր. մետրը։ Սա ռեկորդային մակարդակ է, հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով երկրի նավթի փոխնախարար Ջավադ Օվջիին։
Նրա խոսքով՝ Թեհրանի և Անկարայի միջև համաձայնագիր է ստորագրվել՝ օրական 30 մլն խոր. մետր գազ արտահանել Թուրքիա։ Ցրտերի պատճառով, սակայն, ծավալն ավելացվել է և հասել ռեկորդային չափի՝ 31,5 մլն խոր. մետր։
Փոխնախարարի խոսքով՝ գազի օրական արտահանումը հարևան երկրներ (ներառյալ Հայաստան և Թուրքիա) կազմում է 30 մլն խոր. մետր։
1996 թ. երկու երկրների միջև պայմանագիր է կնքվել, որ 25 տարվա ընթացքում Իրանը պետք է Թուրքիա արտահանի 10 մլրդ խոր. մետր գազ։
Հոկտեմբերի 15-ին ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշում է ընդունել։ Էմբարգո է դրված Իրանից գազի գնման, ինչպես նաև իրանական բանկային սեկտորի, առևտրի և նավագնացության նկատմամբ։
Ըստ փոխնախարարի՝ ԵՄ պատժամիջոցները պրոպագանդիստական արշավներ են, քանի որ Իրանը ԵՄ երկրներ նավթ չի արտահանում։






































