Apple Pay համակարգում թողարկումից հետո առաջին 72 ժամերին ավելի քան մեկ միլիոն բանկային քարտեր են ակտիվացվել, WSJD Live համաժողովում հաղորդել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Այսպիսով, Apple-ը դարձել է խոշորագուն վճարային բջջային համակարգը, նշել է Կուկը:
Համակարգը երկու տարբերակներով է աշխատում՝ կարելի է գնումներ կատարել կա՛մ NFC տեխնոլոգիաների, կա՛մ Apple Pay էլեկտրոնային դրամապանակի միջոցով: Առաջին տարբերակը հասանելի է միայն iPhone 6 կամ iPhone 6 Plus սմարթֆոնների համար, այն դեպքում, երբ երկրորդ տարբերակը աշխատում է նաև iPad Air 2 և iPad mini 3 պլանշետներով: Վճարումները կատարվում են մատնահետքերի ճանաչման Touch ID սքաների միջոցով:
Ընկերությունը 100-դոլարանոց վճարման դիմաց 15 ցենտ տոկոս է պահում:
Apple Pay վճարային բջջային համակարգը ներկայացվել է սեպտեմբերի 9-ին, և միայն ԱՄՆ-ում սկսել է գործել հոկտեմբերի 20-ին: Apple-ն առայժմ չի մեկնաբանում, թե սերվիսը երբ հասանելի կդառնա աշխարհի այլ երկրներում:








































