Անգլիական «Լիվերպուլ»-ը դարպասապահի փնտրտուքների մեջ է, տեղեկացնում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը դժգոհ է «կարմիրներ»-ի դարպասապահ Սիմոն Միլնյոլեի գործողություններից, և հուսով է, որ անգլիական ակումբի ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա գնել իսպանական «Էսպանյոլ»-ի դարպասապահ Կիկո Կասիլյայի տրանսֆերը:
Նշվում է, որ Կասիլյայի համար իսպանական ակումբը պահանջում է 7,5 մլն ֆունտ:










































