Սիրիայի ապստամբները կիրակի գրավել են երկրի հյուսիսում` Ռաքքա նահանգում գտնվող նավթամուղային կայարանը, հաղորդում է Associated Press-ը:
Նավթը նավթամուղով հասնում է երկրի կենտրոնական Հոմս նահանգ, որտեղ տեղակայված է սիրիական նավթավերամշակող 2 գործարաններից մեկը:
Մինչև հակակառավարական ելույթների սկիզբը` 2011-ի մարտը, Սիրիան տարեկան արդյունահանում էր 4 հազար բարել նավթ: Նավթի արդյունահանումը հակամարտության պատճառով նվազեց գրեթե 2 անգամ արևմտյան այն երկրների պատժիչ գործողությունների հետևանքով, որոնք պաշտպանում են սիրիական ընդդիմությանը:









































