Եգիպտոսի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, բայց չի կարելի խոսել դրա փլուզման մասին: Այսօր Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Կանդիլը:
«Կարող են առանձին ընկերություններ սնանկանալ, սակայն Եգիպտոսը երբեք չի սնանկանա»,- ասել է Կանդիլը:
Նրա խոսքով՝ երկրի ներսում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություները, զանգվածային բողոքի ցույցերն ու քաղաքական անկայունությունը բացասաբար են ազդել տնտեսության վրա՝ վախեցնելով ներդրողներին, դանդաղեցելով զբոսաշրջային ոլորտի զարգացումը, դադարեցրել են բանակցությունները ԱՄՀ-ի հետ 4.8 մլրդ դոլար վարկի տրամադրման հարցում: Վարչապետը, սակայն, հույս է հայտնել, որ հիմնադրամի հետ վերջնական պայմանավորվածությունը ձեռք կբերվի 2013-ի հունվարին:
Նա հաղորդել է նաև, որ առաջիկայում կառավարությունը խորհրդարանի վերին պալատի հաստատմանը կներկայացնի Եգիպտոսում իսլամական վարկերի ինստիտուտի ներդրման մասին օրենքի նախագիծը:





































