Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին չի ստիպի Ֆրանսիա վերադառնալ նույնիսկ այն փաստը, որ հարուստների համար տարեկան 75 տոկոս եկամտահարկի մասին օրենքը ճանաչվել է հակասահմանադրական: Աստղը հայտարարել է, որ անասելի հոգնել է իր` Բելգիա տեղափոխվելու հարցի շուրջ առաջացած աղմուկից և մտադիր չէ վստահել իր հայրենիքի քաղաքական գործիչներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
64-ամյա դերասանը հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն Բելգիա գաղթելու Դեպարդյեի որոշումն անվանել էր «ողորմելի, արհամարհանքի արժանի»:
Դերասանը կարծում է, որ ինքը ոչ մի բանով պարտական չէ պետությանը: Վերջին 45 տարում նա որպես հարկ Ֆրանսիայի բյուջե է վճարել 145 մլն եվրո:









































