Թուրքիայի ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը հայտարարել է այն հանձնարարություններն ու նպատակները, որոնց ընկերությունը ծրագրում է հասնել 2013 թվականին: Այս մասին հայտնում է արաբական Maktoob պարբերականը:
Թուրքական ավիափոխադրողը ծրագրում է հաջորդ տարի ստանալ 9.7 մլրդ դոլարի եկամուտ: Turkish Airlines-ում հաշվել են նաև գումարը, որը ընկերությունը ծրագրում է ծախսել հաջորդ տարի: Ըստ կանխատեսումների՝ այդ թիվը կկազմի 3.7 մլրդ դոլար: Ընկերությունը նաև հայտարարել է, որ 2013-ին ծրագրում է 46 մլն ուղևոր փոխադրել ներքին և միջազգային չվերթերով:
Turkish Airlines-ը ծրագրում է մարտի 2-ից մեկնարկել հավելյալ ամենշաբաթյա չվերթեր Ստամբուլի և եգիպտական Լուքսոր և Ասուան քաղաքների միջև:









































