Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը խոսել է Ֆրանկ Ռիբերիի՝ Ֆրանսիայի հավաքակաում ելույթները դադարեցնելու որոշման մասին.
«Ցանկանում եմ, որ Ռիբերիի մակարդակի ֆուտբոլիստները հանդես գան հավաքականում: Հուսով եմ, որ Ֆրանկը դեռ կվերադառնա հավաքական: Դա թիմի համար հիանալի կլինի»-,ասել է Զիդանը:
Նշենք, որ Ֆրանկ Ռիբերին ամռանը հայտարարեց, որ ավարտում է ելույթները Ֆրանսիայի ազգային թիմի կազմում:









































