Համաշխարհային էկոլոգիական հիմնադրամը էկոլոգիական և կենսաբանական ծրագրերի իրականացման համար Իրանին 28 մլն դոլար վարկ է հատկացրել, հաղորդում է ISNA-ն:
Մասնավորապես, 6.2 մլն դոլարը հատկացվել է կենսաբազմազանության պահպանման համար, 18.2-ը` կլիմայի փոփոխության դեմ պայքարի, իսկ 3.7 դոլարը` անտառահատման դեմ պայքարելու համար:
ՄԱԿ-ի`շրջակա միջավայրի վերաբերյալ այս ծրագրով նաև համատեղ ծրագրեր են մշակվել Իրանի, Իրաքի, Կատարի փոշե փոթորիկները կանխարգելելու համար:











































