Այսօր Պակիստանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 19, վիրավորել 25 մարդ: Այս մասին հաղորդել են Բելուջիստան նահանգի իշխանությունները:
Քննության նախնական տվյալներով՝ անծանոթները պայթյուն են իրականացրել ուխտավորների տեղափոխող երկու ավտոբուսների երթուղում: Ուխտավորները հարևան Իրանից վերադառնում էին Քվետա քաղաք: Ռումբը տեղադրված է եղել մոտոցիկլետի վրա և գործարկվել հեռակառավարմամբ:
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Բելուջիստանը Պակիստանի խոշորագույն և միաժամանակ ամենաաղքատ նահանգն է, որտեղ գործում են էթնիկ ահաբեկչական խմբավորումներ, որոնք հանդես են գալիս տարածաշրջանի ինքնավարության պահպանման և տեղի բնական ռեսուրսների վերահսկողությունն իրենց հանձնելու օգտին, ինչպեսև «Թալիբան» շարժման կողմնակիցները:










































