Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է լուրերն այն մասին, թե իր թիմը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանիի նկատմամբ:
«Նանի՞ն. ո´չ, մենք հետաքրքրված չենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ոչ մի ֆուտբոլիստով, քանի որ նրանք պայմանագիր ունեն իրենց ակումբի հետ: Չեմ կարծում, թե «Յունայթեդ»-ը մրցաշրջանի այս հատվածում կհրաժարվի ինչ-որ մեկի ծառայություններից. նրանց գումար հարկավոր չէ»,- goal.com-ը փոխանցում է Վենգերի խոսքերը:









































