Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Չելսի»-ին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց «ազնվականներ»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան, իսկ պատասխան գնդակը խփեց Ռոբին վան Պերսին:
Հավելենք, որ հանդիպման վերջին րոպեներին խաղադաշտից հեռացվեց «Չելսի»-ի սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»` 1:1
0:1 Դ. Դրոգբա 53՛, 1:1 Ռ. վան Պերսի 90՛




































