Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն Ամանորի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին մաղթում է, որ լինի վերելքի տարի, խաղաղության տարի, համերաշխության, հանդուրժողականության և միասնականության տարի:
Ս.Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բավականին ծրագրեր կան, որոնք 2013-ին իրականություն են դառնալու. «Առաջնահերթ նախագահական ընտրություններն են, բայց չեմ կարծում, որ նախագահական ընտրությունների հետ կապված խնդիրներ կան, դրանք կանցնեն բարձր մակարդակով, եվրոպական չափանիշներին համապատասխան: Դրանից հետո կսկսենք մարզային ծրագրերի իրականացման գործընթացը»:










































