Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ներքին քիրվայություն, կամ ինչպես ազատվել Հայաստանը կեղեքող 25-ամյա աղբից

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դիրքորոշումներ էր արտահայտում Ղարաբաղի հարցի, հայ-թուրքական հարաբերության կարգավորման իր պատկերացումների վերաբերյալ՝ նշելով, որ պետք է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, և Թուրքիայի հետ էլ կարգավորել հարաբերությունը՝ առանց Ցեղասպանության խնդիրն արտաքին քաղաքական օրակարգ ներառելու, Ռոբերտ Քոչարյանի շրջանակը, դրանում գործող փորձագիտական և լրագրողական խմբերը Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էին «քիրվայության» մեջ, որը Ռոբերտ Քոչարյանի բառն էր: Առաջինը Քոչարյանն էր Տեր-Պետրոսյանին մեղադրել՝ դա անելով 2008 թվականին, երբ ստանձնել էր Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչության հրամանատարությունը, ինչով, ի դեպ, շատ ավելի օգնեց Տեր-Պետրոսյանի ծավալած շարժումը հզորացնելուն:

Լևոն Տեր-Պետրոսյանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման իր մոտեցումները հիմնավորում էր պետական շահով, պետության ապագայի մասին մտահոգությամբ: Այլ խնդիր է, իհարկե, թե ինչքանով են այդ մոտեցումները ադեկվատ պետության շահերին ու մարտարհրավերներին, որոնք զգալիորեն փոխվել են 90-ականներից ի վեր: Սակայն դա այլ խոսակցության նյութ է, և փաստն այն է, որ նա պետական շահերով էր հիմնավորում իր մոտեցումները:

Տեր-Պետրոսյանը նույն կերպ հիմնավորում է նաև մոտեցումները ներքին քաղաքականության մեջ, որում արդեն հպատակվել է ԲՀԿ-ին և արդեն, փաստորեն, նաև բավական թափանցիկ կերպով՝ Ռոբերտ Քոչարյանին: Տեր-Պետրոսյանն ու նրա շրջանակը սա էլ հիմնավորում են պետության ապագայի մասին մտահոգությամբ: Այսինքն՝ ըստ քոչարյանական տրամաբանության, Տեր-Պետրոսյանը ըստ էության «քիրվայական» առաջարկ է անում Ծառուկյանին, կամ նույն Քոչարյանին, որին ամենակոշտ և ամենասուր մեղադրանքներն էր ներկայացնում մի քանի տարի առաջ:

Սակայն, Ռոբերտ Քոչարյանին և նրա լրագրողա-փորձագիտական շրջանակների կողմից ներկայումս Տեր-Պետրոսյանը ոչ միայն չի որակվում որպես «քիրվա», ինչը նախկինում անում էին գրեթե «Կարթագենը պետք է կործանվի» հայտնի հռոմեական տրամաբանությամբ, այլ նույնիսկ սկսել է ստանալ հաճոյախոսություններ, գովեստի և դրվատանքի խոսքեր, գնահատվում և ճանաչվում է նրա իմաստնությունն ու հեռատեսությունը:

Նման դեպքերի համար են ասում, որ քաղաքականությունը կեղտոտ բան է: Սակայն այստեղ, իհարկե, կա որոշակի թյուրիմացություն: Քաղաքականությունը կեղտոտ բան չէ, այն ընդամենը գործունեության մի ոլորտ է, որն օգնում է, կամա թե ակամա, վեր հանել այն կեղտոտ բաները, որ կան պետության և հասարակության կյանքում` երեսպաշտություն, երկերեսանիություն, անսկզբունքայնություն, խաբեություն, ցինիզմ և այլն:

Քաղաքականությունը ինքնին կեղտոտ չէ, պարզապես այդպիսին է թվում, քանի որ անխուսափելիորեն առնչվում է այդ ամենի հետ և բացահայտում է դրանք:

Քաղաքականությունը նման է աղբահանի, որը բացահայտում կամ հայտնաբերում է աղբը և հավաքում այն: Իսկ աղբահանի աշխատանքը, չնայած հասարակական կարծրատիպերին և մշակութա-մտածողական խեղումներին, իրականում բավական պատվաբեր աշխատանք է, որովհետև ամեն ոք չէ, որ կհամաձայնի գործ ունենալ հանրային աղբի հետ և ստանձնել այն մաքրելու բարդ առաքելությունը: Այնպես որ, հանրությունն իզուր թող չհիասթափվի քաղաքականությունից: Քաղաքականությունն է, որ մաքրելու է այն հակաքաղաքականությունը, որ Հայաստանում հաստատվել է մոտ քսան տարի և արդեն գրեթե լիովին ելել է ջրի երես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում