Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Հանովեր»-ին: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ «Հանովեր»-ի: Միակ գոլը 61-րդ րոպեին հեղինակել է Հիրոշի Կիյոտակեն:
«Բորուսիա»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ և մասնակցեց ամբողջ հանդիպմանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 51-րդ րոպեին դեղին քարտ ստացավ թուրք Ցեյհում Ղուլսելամի հետ բախման համար:
Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» – «Հանովեր»՝ 0:1
Հիրոշի Կիյոտակե, 60









































