Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի թիվ 19 սեփական տանը հրդեհ է բռնկվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացել է ժամը 16.48-ին, մարվել 16.56-ին: Տուժածներ չկան:









































