ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հնարավոր է համարում ժնևյան պայմանավորվածության ճշգրտման հնարավորությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անհրաժեշտ է լուրջ աշխատել: Ժնևյան պայմանավորվածությունները սիրիական կարգավորման հիմնական մեխանիզմներն են»,- ասել է նա:
Դրա հետ մասին, Բրահիմին ասել է, որ ժնևյան պայմանավորվածություններում «հնարավոր է՝ հարկ լինի որոշ փոփոխություններ կատարել»: Ընդ որում՝ հատուկ բանագնացն ընդգծել է, որ հույս է դնում Ռուսաստանի օգնության ու «գործողությունների խմբից» այլ երկրների աջակցության վրա:
Լավրովն իր հերթին նկատել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման հասնելու շանսը պահպանվում է: Նա նաև ասել է, որ Սիրիայի հարցով «Գործողությունների խմբին» անհրաժեշտ է կցել նաև Սաուդյան Արաբիային ու Իրանին:









































