Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մեծ ներդրում ունի թիմի հաջողությունների գործում: Մասնագետը նաև հայտնել է իր ապագա անելիքների մասին:
«Ռոնալդուն աստղ է: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է իր թիմում նման վճռական խաղացող ունենալ: Բոլորն էլ գիտեն, որ Քրիշտիանուն լավագույնն է, իսկ մնացածը կանգնած են նրա ետևում: Ռոնալդուի միակ միջավայրը աշխարհի ուժեղագույն ակումբներն են:
Ինչ վերաբերում է ՊՍԺ իմ տեղափոխությանը, ապա չեմ կարծում, թե դա տեղի կունենա: Անչելոտին լավ մասնագետ է և հաջողություններ կգրանցի փարիզյան ակումբի հետ: Ես կցանկանայի մարզել իմ երկրի հավաքականը, սակայն ոչ հիմա, այլ երբ կգա պահը»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Մոուրինյոյի խոսքերը:









































