Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան ցանկություն է հայտնել մարզել իր նախկին թիմը:
«Ես կցանկանայի «Նապոլի»-ի գլխավոր մարզիչը լինել: Դա իմ երազանքն է: Չնայած այնտեղ իմ դեմ գործ է հարուցված` հարկեր չվճարելու պատճառով»,- նշել է Մարադոնան:
Իտալիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Նապոլի»-ի նախկին հարձակվողի դեմ: Մարադոնան մեղադրվում հարկերից խուսափելու մեջ: Ներկայումս նա արձակուրդի մեջ է: Լուրեր են շրջանառվում, որ լեգենդար արգենտինացին կարող է գլխավորել Իրաքի ազգային հավաքականը:









































