ԱՄՆ Կոնգրեսը հաստատել և նախագահ Բարաք Օբամայի ստորագրությանն է ուղարկել օրենք, որն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին թույլ է տալիս լսել ահաբեկչության և լրտեսության մեջ կասկածվող օտարերկրացիների հեռախոսազրույցները և ստուգել նրանց էլեկտրոնային փոստը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ակնկալվում է, որ վարչակազմի ղեկավարը կստորագրի ազգային անվտանգության շահերի պահպանմանն ուղղված օրենքը:
Նման թույլտվություն կիրառվել է վերջին հինգ տարիների ընթացքում, սակայն դրա գործունեության ժամկետը սպառվում է 2012թ. վերջին:
Որոշ օրենսդիրներ` ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները, մտավախություն են հայտնել, որ օտարերկրացիների հեռախոսազանգերը լսելու դեպքում կարող է ազդել ամերիկացիների անձնական կյանքի անձեռնմխելիության վրա: Սակայն նման միջոցների հակառակորդները փոքրամասնություն են կազմել: Փաստաթղթին կողմ է քվեարկել 73, իսկ դեմ` 23 կոնգրեսական:
Օբամայի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ օտարերկրյա հետախուզություններին հետևելու մասին օրենքը մեծ օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին երկրի և դրա դաշնակիցների համար սպառնալիքը կանխելու գործում: