«Տիտանիկ» ֆիլմի աստղ Քեյթ Ուինսլեթը և նրա ամուսին Նեդ Ռոքնռոլը` Virgin Group կորպորացիայի հիմնադիր միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի զարմիկը, իրենց պսակադրությունը տոնելու են տիեզերքում, հաղորդում է Sun թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն` Ուինսլեթը և Ռոքնռոլը մոտ երկու ժամ կանցկացնեն Երկրից 60 մղոն բարձրության վրա Virgin Galactic ընկերությանը պատկանող օդանավում, որը մտադիր է գալիք տարում զբաղվել կոմերցիոն տիեզերական թռիչքներով:
«Նա (Քեյթը) ցանկանում է լինել տիեզերքում: Չեմ կարծում, որ նա ափսոսում է մեկ ուղղությամբ մինչև Մարս տոմսի համար, բայց տիեզերք գնալ հաստատ ցանկանում է »,- ասել է Բրենսոնը, որն իր զարմիկին և նրա կնոջը նվիրել է այս արտասովոր հարսանեկան նվերը:
Թերթը չի հստակեցնում, թե զույգը երբ է նախատեսում մեկնել տիեզերք: Հայտնի է,որ դեպի տիեզերք ճամփորդության մեկ տոմսը մոտավորապես արժե 200 հազար դոլար:
Ուինսլեթի և Ռոքնռոլի պսակադրությունը կայացել է մոտ մեկ շաբաթ առաջ ԶԼՄ-ներից գաղտնի: Սա դերասանուհու երրորդ ամուսնությունն է: 1998-2001թթ. Քեյթի ամուսինը եղել է ռեժիսոր Ջեյմս Թրիփլթոնը, որը նրա դստեր հայրն է: 2003թ. նա ամուսնացել է ռեժիսոր Սեմ Մենդեսի հետ և նրա հետ ապրել յոթ տարի: Երկրորդ ամուսնությունից Քեյթը որդի ունի:











































