«Պարի Սեն-Ժերմեն»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հերքել է իսպանական և ֆրանսիական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որի համաձայն փարիզյան ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով:
«Որևէ շանս, որ Ռոնալդուն ՊՍԺ կտեղափոխվի, չկա: Մեծ գումար առաջարկելը դեռևս բավարար չէ, որպեսզի Քրիշտիանուի տեղափոխությունը կայանա: Որոշիչ դեր ունի «Ռեալ»-ի կամքը:
Ինձ դուր են գալիս մեծագույն ֆուտբոլիստները, ինչպիսին է, օրինակ, Ռոնալդուն, և իմ թիմում կան նման խաղացողներ: Իսկ Ռոնալդուի տեղափոխության մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մոուրայի գալստյան հետ մեր թիմում 30 խաղացող կա ներկայումս: Ավելին ինձ հարկավոր չէ»,- ասել է Անչելոտին:







































